Ռուսաստանը հաստատում է Հալեպի այն շրջանները 48-ժամյա հումանիտար դադար մտցնելու պատրաստակամությունը, որտեղ հնարավոր կլինի հասանելիությունը, ասված է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հաղորդագրության մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
«Վճռականորեն դատապարտում ենք սիրիական արմատական ընդդիմության անմարդկային քայլերը, որը խափանել է Հալեպում ՄԱԿ-ի արդեն նախապատրաստած հումանիտար օպերացիան: Խաղաղ բնակչության համար սննդամթերքներով շարասյուն կազմած բեռնատարների ուղարկման հարցով իրենց համաձայնությունը այդ ընդդիմադիր ջիհադիստները վերջին պահին փոխել են`սկսելով առաջ քաշել ակնհայտորեն անընդունելի և անիրատեսական պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում: