Կիպրոսի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը` «Կարմիոտիսսա»-ը, սեփական հարկի տակ ոչ ոքի` 0:0 հաշվով է ավարտել «Զակակիու»-ի հետ խաղը:
Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Տարոն Ոսկանյանը, իսկ Դավիթ Մանոյանը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին:
Վաստակած 2 միավորով «Կարմիոտիսսա»-ը կիսում է 6-7-րդ տեղերը: Հաջորդ խաղում հայազգի ֆուտբոլիստների թիմը սեպտեմբերի 10-ին կմրցի ԱԵԿ-ի հետ: