Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ում բեմադրություն են անվանել թուրքական բանակի հարձակումը սիրիական Ջարաբլուս քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ.
«Բեմադրությունը, որը Թուրքիան կազմակերպել է Ջարաբլուսում կատարած միջամտության ժամանակ, իրականացվել է առանց ԴԱԻՇ-ի զինյալների ուղղությամբ մեկ կրակոց արձակելու»։
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողություններն իրականացվում են ահաբեկչական խմբավորումների հետ համատեղ՝ ներառյալ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումն ու նրա դաշնակիցները։
Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Ջարաբլուսից հարավ թուրքական բանակի գործողությունների հետևանքով զոհվել է 35 խաղաղ քաղաքացի։ Սիրիայի ԱԳՆ-ն երկու նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ-ին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջելով կտրականապես դատապարտել Սիրիայի ինքնիշխանության հանդեպ թուրքական բանակի ագրեսիան։