Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև չարտերային ավիահաղորդակցության արգելքի վերացումը չի հանգեցրել թուրքական հանգստավայրերում ռուսաստանցիների պահանջարկին.
«Այսօր-վաղը տուրօպերատորների կայքերում կհայտնվեն առաջարկները նոր չվերթների բազայում։ Գործակալները սպասում են, հաճախորդները հարցնում են, սակայն աժիոտաժ չկա՝ թեև մարդկանց մոտ հետաքրքրություն կա։
Թուրքիան ներկայումս քչերին է հետաքրքրում, հիմնական ուշադրությունը բևեռվել է Հարավ-Արևելյան Ասիայի վրա, ընդ որում՝ շատերը սպասում են Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությանը։
Թավշյա սեզոնը լավ է ոչ միայն Թուրքիայում, այլև՝ Թունիսում, Հունաստանում, ռուսական հանգստավայրերում»։
Թուրքիայի հետ չարտերային ավիահաղորդակցությունը Ռուսաստանում փակվել էր 2015 թվականի աշնանը՝ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։