Խորվաթիայի հավաքականի նոր ավագ է նշանակվել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթիայի թիմի փոխավագներ կլինեն «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Վեդրան Չորլուկան:
«Շնորհակալ եմ վստահության համար: Հուսով եմ` կարդարացնեմ այն»,- Խորվաթիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը մեջբերում է Մոդրիչի խոսքերը:
Հիշեցնենք, որ Խորվաթիայի ընտրանու նախկին ավագ Դարիո Սրնան Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: