Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Otokar ընկերությունը պատրաստել է վերջնական հայտը սեփական մշակման Altay տանկերի զանգվածային արտադրությունը սկսելու համար:
Ավելի վաղ Altay տանկերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են այն մշակող Otokar ընկերությունը, Թուրքիայի ՊՆ-ն և Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը:
Otokar-ում հայտնել են, որ ընկերության հայտը նախատեսում է առաջին հերթին 250 տանկի արտադրություն, որից հետո ծրագրված է սկսել Altay տանկերի զանգվածային արտադրություն՝ նորագույն ենթահամակարգերով: