Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Երևանում 23-ամյա մատուցողուհու սպանության գործով մեղադրյալի անմեղությունն ապացուցող «լուրջ ապացույցներ» կան

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:

Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար:

Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:

Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը, նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:

Դատարանը հետազոտում է Դավիթ Թամրազյանի դատաքննական ցուցմունքները, քանի որ այս գործով մի քանի դատավոր, դատախազ, մի պաշտպան է փոխվել, ամբաստանյալը դատարանում մի քանի անգամ հասցրել է ցուցմունքներ տալ:

Դատարանը հետազոտեց Դավիթ Թամրազյանի կողմից 2014 թվականի փետրվարին ու հունիսին դատարանում տված ցուցմունքները:

Ամբաստանյալը մանրամասն անդրադարձել ու ժխտել է իր այն ցուցմունքը, որտեղ ընդունել է, թե ինքը սատանայապաշտական խմբի անդամ է եղել, սպանությունը կատարել է… որպես սատանայապաշտ: Ասել է՝ սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:

Ըստ ամբաստանյալի՝ սկզբում ընկերուհին՝ Միլենան է իրեն զրպարտել, իբր ինքը սատանայապաշտ է: Ոստիկաններն էլ, որ սպանության կարգին վարկած չունեին, կառչել են այդ վարկածից: «Մի հատ լավ, «ճոխ» ցուցմունք եմ գրել, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ եմ արել սուտ ցուցմունք տալով…»:

Դավիթ Թամրազյանը նշել է, թե իրեն ոստիկանության բաժնում մերկացրել են մինչև ներքնազգեստ, որպեսզի տեսնեն մարմնի դաջվածքները: Միայն թե չեն գտել այն դաջվածքները, որ, հավանաբար, փնտրում էին՝ սատանայապաշտության հետ կապված:

Ամբաստանյալը նշել է, թե իրեղեն ապացույց ճանաչված դանակը «էն դանակը չէ… դա չաշխատող դանակ է, դրանով հնարավոր չէր նման բան անել… էդ դանակը սրել, նոր են ներկայացրել ճանաչման…»:

Դավիթ Թամրազյանը դատաքննական ցուցմունքներում պնդել է. «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես ի՞նչ եմ արել, որ ինչ-որ բանում ինձ մեղավոր ճանաչեմ»:

Ըստ Թամրազյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքն իր նախկին մտերմուհի մատուցողուհու սպանության մասին ոստիկանությունում իմանալով՝ «ափսոսանք» է ապրել. «Չէ՞ որ ճանաչում էի նրան»:

Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը դատական այս նիստին ներկայացավ՝ դժվարությամբ քայլելով: Չէր էլ կարողանում ուղիղ նստել: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ասաց, թե Թամրազյանը վիրահատվել է՝ «պոչուկի հետ կապված խնդիրներ է ունեցել»:

Ընդհանրապես, ամբաստանյալի տեսքի մեջ հիվանդագին բան կար, դեմքը նախկինի պես ժպտուն չէր, գունատ էր, այս դատաքննական երկու տարիների ընթացքում երիտասարդ ամբաստանյալը հասցրել է նկատելի փոփոխվել:

Մեր զրույցում փաստաբան Կ. Գրիգորյանը նշեց, թե քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որը կհիմնավորեր Դավիթի մեղքը՝ մատուցողուհու սպանության համար:

Մեղադրանքի կողմը, ըստ փաստաբանի, հիմնվում է հիմնականում հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական խոստովանական ցուցմունքի վրա: Սակայն միայն ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը բավական չէ՝ նրան մեղավոր ճանաչելու համար, ապացույցների համակցություն է պետք, իսկ ապացույցներ, ըստ փաստաբանի, գործում չկան…

Կ. Գրիգորյանը նշեց, որ դեպքի պահին Դավիթ Թամրազյանի հագին եղած հագուստը տնից առգրավվել է, բայց քննիչը այդ հագուստը չի ուղարկել փորձաքննության, իսկ իր հարցին պատասխանել է, թե չի ուղարկել փորձաքննության, քանի որ շորերի վրա արյան հետքեր չկային: Փաստաբանը տարակուսում է՝ եթե ըստ մեղադրանքի՝ Դավիթը խոհարարի դանակով կտրել է տուժողի կոկորդը, ինչպե՞ս չի արյունոտել իր հագուստը, ձեռքերը: Նա տուժողի բնակարանում ոչ մի հետք չի թողել: Նրա հետ դեպքից հետո սրճարան գնացած ընկերուհին նրա վրա արյան հետքեր չի տեսել: Հեռախոսային վերծանումներով էլ չի հաստատվում Դավիթի մեղքը՝ նշեց փաստաբանը: Երբ Դավիթը գտնվել է տուժողի վարձակալած բնակարանի մոտ, տուժողը դեռ այդ վայրում չի եղել: Իսկ երբ տուժողը հասել է այդ վայր, Դավիթի հեռախոսը սպասարկել է այն ալեհավաքը, որը գտնվել է «Վոլնա» սրճարանի տարածքում…

Փաստաբանն ասաց. «Երեք տարի է՝ անմեղ մարդուն անազատության մեջ են պահում… Դավիթը կապ չունի այս սպանության հետ… Ես լուրջ ապացույցներ եմ ներկայացնելու…»:

Հաջորդ դատական նիստում դատարանը շարունակելու է հետազոտել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում