Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից 2 օր առաջ «Ռեալ» տեղափոխության ցանկություն է հայտնել: Այդ մասին հայտնում է Marca-ն:
27-ամյա ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբի ղեկավարներին տեղեկացրել է, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ»-ում:
Մորատայի տրանսֆերային գործարքն իրականացնելուց հետո «արքայական ակումբ»-ը հրաժարվել է Օբամեյանգի իրավունքների ձեռքբերման մտքից: Սակայն` հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը, կարող է փորձել գնել նրա տրանսֆերը: