Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը օգոստոսի 31-ին երկրորդ միջազգային ընկերական խաղը կանցկացնի:
Այս անգամ ևս Հայաստանի առաջնության չեմպիոնը կհանդիպի Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող, Իրաքի առաջնությանը նախապատրաստվող «Զախո» թիմի հետ: Այդ մասին հաղորդում է «Ալաշկերտ»-ի լրատվության բաժինը:
Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ «Ալաշկերտ»-ը հանդես կգա հիմնական կազմի ֆուտբոլիստներով:
«Ալաշկերտ» – «Զախո» խաղը տեղի կունենա ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: