Ֆրանսիան հանդիսավոր արարողությամբ կնշի Նիսում հուլիսի 14-ին իրականացրած ահաբեկչության զոհերի հիշատակը, տեղեկացնում է France Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչության զոհերի ասոցիացիայի ներկայացուցիչներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ասոցիացիայի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել: Ելիսեյան պալատը հաստատել է Նիսում ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության անցկացումը, որի ժամկետը դեռս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 14-ին ահաբեկիչը բեռնատար մեքենայով մխրճվել էր Նիսի ծովափնյա փողոցներից մեկում հավաքված մարդկանց ամբոխի մեջ: Ահաբեկչության զոհ էին դարձել 85 մարդ: