«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին իր կարծիքն է հայտնել մրցաշրջանի մեկնարկի մասին:
««Յունայթեդ»-ի համար կարևոր էր լավ սկսել մրցաշրջանը: Մոուրինյոն ներդրեց իր փորձը, հաղթողի ոգին: Հնարավոր է, վերջին տարիներին հենց դա չկար մեր թիմում:
Երեք հաղթանակը հիանալի արդյունք է: Իսկ ավելի կարևոր էր «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ «Հալ Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակը:
Ինչ էլ որ պատահի հաջորդ խաղում, այն վճռորոշ չի լինի ամբողջ մրցաշրջանի համար: Սակայն «քաղաքայիններ»-ի դեմ խաղին սպասելու են ֆուտբոլիստները, ակումբների անձնակազմերը, լրագրողներն ու երկրպագուները:
Հետաքրքրությունը ոչ թե դերբիի մեջ է, այլ Մոուրինյո – Գվարդիոլա հակամարտության: Դիտարժան խաղ է սպասվում»,- «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը: