Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Երևանում թոռը տատի գլխին խփել է շշով, որ սպանի, իսկ նա մահացել է սրտի անբավարարությունից

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ նորից սկսվեց Արման Կարապետյանի գործի դատական քննությունը:

Այս գործով արդեն երրորդ դատավորն է նշանակված: Գործը ի սկզբանե՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին, մակագրվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավոր Արմեն Խաչատրյանին:

Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով կատարվել էին դատավորների փոխատեղումներ, Արմեն Խաչատրյանը դատավոր էր նշանակվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում:

2016 թվականի հունվարի 22-ին այս գործը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ում նախագահությամբ կայացել են մի քանի դատական նիստեր:

Սակայն Ռուբիկ Մխիթարյանն էլ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ու այս «փոխանցումային» գործը 2016 թվականի հունիսի 24-ին մակագրվել է դատավոր Աննա Մաթևոսյանին:

Այն բոլոր դատաքննական փուլերը՝ հարցաքննություններ և այլն, որ իրականացրել էր դատավոր Ռ. Մխիթարյանը, արդեն «ուժի մեջ չեն»:

Նոր նախագահողը վերստին «զրոյից» սկսեց գործի դատական քննությունը:

Մի շարք նախապատրաստական գործողություններ կատարելուց հետո մեղադրող դատախազը նորից ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

28-ամյա Արմանին մեղադրանք է առաջադրվել իր տատիկի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում Արմանը գնացել է իր տատիկի՝ Սիրանուշի տուն:

«Տատին կյանքից զրկելու դիտավորությամբ Արման Կարապետյանը առաջին հարկի ննջասենյակում հարձակվել է մահճակալին պառկած տատի վրա, ջրով լի ապակե շշով հարվածել է տատիկի գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է խռխռալ: Տեսնելով, որ տատը չի մահացել, ջրով լի ապակե մեկ այլ տարայով Արման Կարապետյանը մեկ անգամ ևս հարվածել է տատիկի գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով գլխի սալջարդ վերք, գլխի մաշկի տակ՝ արյունահավաք: Տատիկը կորցրել է գիտակցությունն ու անշարժացել է: Կարծելով, թե տատիկը մահացել է, Արման Կարապետյանը հափշտակել է տուժողի 14 հազար դրամ արժողությամբ ոսկե ականջօղերը, 50 հազար դրամ գումարը, ինչպես նաև 20 եվրոն ու հեռացել է»:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կարապետյանն իր հանցավոր մտադրությունը՝ տատիկի սպանությունը, ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով՝ տատիկը վերջին շնչում էլ «լավություն է արել թոռնիկին» ու մահացել է սրտային սուր անբավարարությունից: Եվ Արման Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե ավազակությամբ զուգորդված սպանության, այլ՝ սպանության փորձի համար:

ԱրմանԿարապետյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ առաջադրված մեղադրանքը «սուտ է»:

Դեռ նախորդ դատավորի կատարած քննության ժամանակ Արմանը ներկայացնում էր «ալիբի», համաձայն որի՝ նա սպանության փորձի ժամանակ գտնվել է ոչ թե տատիկի տանը՝ Կամարակի նրբանցքում, այլ՝ «Նաբերեժնիում»: Արման Կարապետյանը տաքսի է վարել:

Տատիկի տանը հայտնաբերվել է երկտող՝ Արմանի հասցեին հայհոյանքներով ու սպառնալիքներով լեցուն, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ երկտողը գրվել է հենց Արմանի ձեռքով…

Արմանն ամուսնացած է եղել, ունի մեկ երեխա:

Արմանի մայրը մեր զրույցում ասաց, թե Արմանի կինը հեռացել է նրանից, նույնիսկ՝ ամուսնալուծվել է կալանքի տակ գտնվող ամուսնուց, երեխային էլ տարել է հետը, ինքը թոռնիկին չի հանդիպում:

Արմանի կինը կամ նախկին կինը այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Վկայի կարգավիճակ ունեն նաև տուժող տատիկի երկու դուստրերը, ովքեր ներկայացել էին դատարան, բայց վկաների հարցաքննությանն անցնել դատարանը այս նիստում չհասցրեց:

Ըստ ապացույցների հետազոտման սահմանված կարգի՝ կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, ով նույնպես տուժած տատիկի դուստրն է, ապա կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը, ապա կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալը:

Ըստ ամբաստանյալի մայրիկի՝ տուժած տատիկը շատ է սիրել իր թոռանը՝ Արմանին, աջակցել է նրա երիտասարդ ընտանիքին:

Ամբաստանյալի մայրը հայտնեց նաև, որ վաճառել է Գեղարքունիքի մարզում գտնվող իրենց տունը, ներկայումս վարձակալությամբ բնակվում է Էջմիածնում, բայց իր կարծիքով՝ ինքը մաս ունի տատիկի երևանյան տանից, որտեղ տարիներ շարունակ ապրել է՝ տատիկի որդու հետ ամուսնանալուց հետո: Այդ տան հետ կապված, ըստ ամբաստանյալի մայրիկի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քաղաքացիական գործ է քննվում, բայց ինքը չգիտի՝ ինչ պահանջով:

Ամբաստանյալ Արման Կարապետյանը ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը հայտարարեցին, որ ամբաստանյալն ունի առողջական խնդիրներ, իրենք դիմել են առողջապահության նախարարություն՝ ամբաստանյալի առողջական վիճակի խորացված մասնագիտական հետազոտությունը քաղաքացիական բուժհիմնարկում կազմակերպելու խնդրանքով:

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 1-ին, դատարանը կհարցաքննի տուժողի իրավահաջորդին ու վկաների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում