Շկոդրան Մուստաֆին հայտարարել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել հենց «Արսենալ»-ում:
«Ընտրել եմ «Արսենալ»-ը` Վենգերի հետ աշխատելու համար: Տրանսֆերային գործարքները միշտ շատ ժամանակ են զբաղեցնում: Պետք է ամեն ինչ ծրագրել, քննարկել: Սակայն թեթևություն ես զգում, երբ ամեն ինչ վերջանում է:
«Արսենալ»-ը մեծագույն ակումբ է, որը հարուստ պատմություն ունի: Ես մեկ քայլ առաջ կատարեցի, ինչն ինձ համար կարևոր էր: Կմասնակցեմ Չեմպիոնների լիգային փորձառու խաղընկերների հետ, ումից շատ բան ունեմ սովորելու»,- Goal-ը մեջբերում է Մուստաֆիի խոսքերը: