Վերաքննիչ դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կալանքից ազատման վերաբերյալ վերաքննիչ բողոքի առնչությամբ վճիռը։ Դատարանը մերժեց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դեմ ներկայացված բողոքը։ Եղիազարյանի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ: