Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Խորհրդարանի «ֆոտոռոբոտը»՝ Գյումրիում

Գյումրիի ավագանու և քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, վերածվում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մանրակերտի: ՏԻՄ ընտրությունների առումով այս տարածված բնորոշումը ընդհանուր առմամբ նախկինում քիչ աղերսներ է ունեցել իրականության հետ, քանի որ այդ ընտրությունները խոշոր հաշվով առանձնանում են համապետական ընտրություններից տասնյակ նրբերանգներով: Սակայն ընթացիկ ընտրությունները Գյումրիում բավականին «մոտեցված» են արդեն խորհրդարանական ընտրությունների հավանական միջավայրին:

Ինչո՞ւ հատկապես Գյումրիում: Որովհետև այս քաղաքն, ըստ էության, Հայաստանի հասարակական տրամադրությունների խտացված համապատկերն է: Գյումրին մշտապես աչքի է ընկել իր սուր ընդդիմադիր տրամադրություններով՝ ելնելով մի շարք գործոններից: Միաժամանակ այստեղ ընդդիմադիր տրամադրության կրող հանրային շերտերը նաև ունեն զուտ Գյումրիին առանձնահատուկ կոլորիտային բաղադրիչներից բխող յուրահատկություններ: Իշխանությունների համար Գյումրին միշտ խնդիր է եղել, իսկ վերջին նախագահական ընտրություններում այստեղ հաղթել է ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսպիսով՝ Գյումրին վերածվում է խորհրդարանական ընտրությունների գրեթե լիարժեք մանրակերտի՝ հատկապես նկատի առնելով և այն, որ Գյումրիում ընտրություններին մասնակցում են գործնականում բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են դերակատար լինել 2017-ի ընտրություններում: Ըստ ամենայնի, նրանք էլ հենց այս նկատառումից ելնելով են մասնակցել Գյումրիի ընտրություններին՝ հասկանալու համար, թե ինչի՞ կարող են հավակնել 2017-ին:

Այս տեսանկյունից Գյումրիի ընտրությունների արդյունքները կարող են հիմք հանդիսանալ 2017-ին որոշակի պատկերացումներ կազմելու համար: Սա, իհարկե, չի նշանակի նույնական արտահայտվածություն, սակայն ընդհանուր «դիմագծերով» հնարավոր կլինի կազմել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների «ֆոտոռոբոտը»:

Գյումրին նպաստավոր փորձադաշտ է նաև իշխանությունների համար, քանի որ եթե նրանք այդ քաղաքում կարողանան ապահովել իրենց համար անհրաժեշտ արդյունք, ապա մնացյալ Հայաստանում, որտեղ ընդդիմադիր տրամադրությունները անկասկած ավելի մեղմ են՝ համեմատության մեջ, իհարկե, իշխանությունների համար կլինի ավելի հեշտ:

Այս ամենով հանդերձ՝ առանցքային հետաքրքրություն ներկայացնողը լինելու է այն, թե մասնակից կուսակցությունները ինչ օրակարգով են ներկայանալու հասարակությանը: Այն, որ ըստ էության առաջին անգամ ուրվագծվում է քիչ թե շատ քաղաքականացված ՏԻՄ ընտրությունների հեռանկար՝ ակնհայտ է: Ըստ այդմ, հարց է առաջանում՝ մասնակցության օրակարգը համապատասխանելո՞ւ է այդ «քաղաքականացվածությանը», թե՞ «անվանական» կերպով ընտրությունները կքաղաքականացվեն, իսկ ահա բովանդակային առումով դրանք կշարունակեն մնալ ՏԻՄ ավանդական օրակարգի շրջանակներում:

Խոսքը, իհարկե, քաղաքային կառավարման մասին է, և ըստ այդմ՝ նախընտրական օրակարգը չի կարող լինել «աշխարհաքաղաքական» բնույթի, դրանում չեն կարող գերակշռել արտաքին քաղաքական կամ տնտեսական, անվտանգության այն հարցերը, որոնք այսօր կենսական մարտահրավեր են Հայաստանի համար:

Մյուս կողմից, սակայն, նույնիսկ քաղաքային կառավարման խնդիրները կազմում են ընդհանուր քաղաքական պատկերացումների գաղափարական շրջանակի մաս, և քաղաքական ուժի թե՛ առանձնահատկությունը, թե՛ որակավորումը ըստ էության կախված է նրանից, թե ներքին կամ արտաքին, տնտեսական կամ անվտանգության խնդիրները այդ ուժը որքանով է տեղավորում գաղափարական մեկ շրջանակի մեջ և հանրությանը մատուցում այդպես:

Հակառակը «հանցավոր ռեժիմի» և դրա հեռացման մասին ավանդազրույցներ են, երբ քաղաքական ուժերը ոչ թե գաղափարների, գաղափարական շրջանակների առավելություններն են քննարկում և մրցակցում հանրության առաջ, այլ՝ թե ով է ավելի լավ կամ վատ, բարի կամ չար թագավոր՝ քաղաքային կամ համապետական մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում