«Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների օրակարգն արհեստական է, Արցախում կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ»: Օգոստոսի 29-ին «Լեռնային Ղարաբաղում սպասվող սահմանադրական փոփոխություններ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ»,- այս մասին ասաց «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
Նրա դիտարկմամբ՝ սահմանադրական փոփոխությունները Ղարաբաղում խնդիրների լուծման առանցքային բանալի չեն. «Ղարաբաղում մարտահրավերը շատ ավելի են: եթե խոսում ենք անվտանգության մասին, մշտապես անդրադառնում ենք սպառազինության հարցին, սակայն անվտանգության ամենամեծ երաշխավորը իր հողի վրա բարեկեցիկ ապրող մարդն է: Ղարաբաղում գազի գինը երկու անգամ բարձր է, քան Հայաստանում: Բոլոր ոլորտներում մենաշնորհ է հաստատված: Ղարաբաղում միայն մեկ հեռուստաալիք կա: Բոլոր ոլորտներում պլյուրալիզմի խնդիր կա»,- մտահոգություն արտահայտեց Գեղամ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ սահմանադրական փոփոխությունները ապրիլյան պատերազմով են չեն պայմանավորված. «Ես մասամբ եմ համաձայն, որ դա ուղղված է իշխանության վերարտադրմանը, բայց կա մի լուրջ նրբերանգ՝ իշխանության վերարտադրման համար ոչ մի խոչընդոտ չկա: Այստեղ խոսքն առանձին խմբերի և անհատների վերատադրման մասին է»:
Մանրամասները՝ տեսանյութում: