ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժղովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ «Առաջին լրատվական»- ը զրուցել է հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո տասնյակ քաղաքացիների իրավունքների խախտման թեմայի շուրջ:
Հուլիսյան իրադարձություններից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել. խորհրդարանը կարծեք թե պասիվ, կրավորական կեցվածք ընդունեց. ի պատասխան այս հարցի՝ Էլինար Վարդանյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այդ օրերին մտապես եղել է քաղաքացիների կողքին. «Ավելին՝ զբաղվել եմ տասնյակ բերման ենթարկված քաղաքացիների հարցերով, տարածել եմ հայտարարություններ, որտեղ կոչ եմ արել զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներից»:
Էլինար Վարդանյանի խոսքով՝ հուլիսյան իրադարձությունների ժամանակ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են արձանագրվել: Նրա դիտարկմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանվածության նահանջը կազդի Հայաստանի վարկանիշի վրա:
Մանրամասները տեսանյութում: