Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Ռուսաստանը խոստովանեց Կովկասի կորուստը՝ բայց ինչքա՞ն ժամանակով

Հայտարարելով այն մասին, թե չի հավատում, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում առաջնորդությունը կզիջի Ռուսաստանին, այդ երկրի ԱԳՆ խոսնակ Զախարովան կամա, թե ակամա անում է մի խոստովանություն, որ վերաբերում է տարածաշրջանային հիմնարար նշանակություն ունեցող հարցի: Եվ եթե առաջիկայում Ռուսաստանի պաշտոնյաները չանեն Զախարովայի հայտաարությունը սկզբունքորեն հերքող կամ վերանայող հայտարարություն, ապա կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանն այդպիսով անում է պաշտոնական խոստովանություն: Իսկ խոստովանությունն այն մասին է, որ Մոսկվան Կովկասում ըստ էության կորցրել է որոշիչ դերը, որի մասին բացահայտորեն կամ անուղղակի հայտարարել է միշտ՝ չթաքցնելով իր հավակնությունը:

Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ինքնին զուտ կոնֆլիկտային խնդիր չէ: Այդ գործընթացը հանդիսանում է կովկասյան տարածաշրջանի առանցքային խնդիրը, որի վիճակից է կախված տարածաշրջանի անվտանգության համակարգը, նաև դրանից բխող մյուս պարամետրերը, որոնք ըստ էության առանցքային նշանակություն ունեն Կովկասի տարածաշրջանի վերակազմավորման հարցում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային լայն նշանակության խնդիր է, հետևաբար չի կարող լինել առաջնորդություն լոկ այդ գործընթացում:

Առաջնորդությունը ներառելու է լայն տարածաշրջանային կոնտեքստը և ըստ այդմ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, կամ խոստովանում՝ իսկ դրա միջոցով նաև Ռուսաստանը, որ տարածաշրջանային առաջնորդությունն այժմ պատկանում է ԱՄՆ-ին: Ասել կուզի, Մոսկվան խոստովանում է, որ Կովկասն այլևս իրենը չէ, և այլևս չունի էլ հավակնություն կամ ակնկալիք, որ Նահանգները թույլ կտան, որպեսզի Կովկասը լինի իրենը: Այլապես տարօրինակ է, որ պետությունը, որը մշտապես ներկայացել է որպես Կովկասում առանցքային սուբյեկտ, կովկասյան անվտանգության համակարգի գարանտ կամ հիմնարար խաղացող, հայտարարում է ղարաբաղյան խնդրում առաջնորդությունը ԱՄՆ-ին պատկանելու մասին: Կապիտուլյացիա է սա արդյո՞ք։ Երևի թե պետք չէ խնդիրը դիտարկել այդ կտրուկ, արմատական շեշտադրումով: Դա ավելի շուտ կարող է դիտարկվել սթափություն և իրատեսականություն:

Ռուսաստանը, թեկուզ խոսնակի մակարդակով, այդուհանդերձ համարձակություն ունի հայտարարելու, որ կորցրել է իր գերակա դիրքը Կովկասում: Սա ինքնին գաղտնիք չէր, նկատի ունենալով այն, որ այս տարիներին տեղի են ունեցել Կովկասի համար սկզբունքային փոփոխություններ: Վրաստանում հայտնվել է ՆԱՏՕ ինստիտուտ՝ ուսումնական կենտրոն, միաժամանակ արագ արձագանքման ուժերի դրոշ, որի ներքո է վրացական ստորաբաժանումը: Արևմուտքը կարողացել է միջուկային ծրագրում պայմանավորվել Իրանի հետ, ինչը Թեհրանին տվել է կովկասյան մանևրի լայն հնարավորություն: Չնայած առանցքային անվտանգության հարցի՝ ղարաբաղյան խնդրի առկայությանը, այնուհանդերձ տեղի է ունեցել ըստ էության հյուսիսից և հարավից երկու կարևոր ճեղքում: Եվ եթե նկատի ենք առնում նաև բուն Ռուսաստանի տնտեսական, հետևաբար նաև աշխարհաքաղաքական պոտենցիալի նվազման շարունակվող ընթացքը՝ միջազգային մեկուսացման քաղաքականության հետևանքով, ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը Կովկասում չունի գերակա դիրք: Նորությունն այստեղ այն է, որ Մոսկվան փաստորեն հրապարակավ ընդունում է այդ իրողությունը:

Իհարկե երաշխիք չկա, որ դա ընդամենը մարտավարական նկատառումներով փոքր նահանջ է, ոչ թե իրականության հետ հաշվի նստելու իմաստնություն: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի Արևմուտք-Թուրքիա հարաբերությունը: Եթե Արևմուտքին հաջողվի Թուրքիան վերադարձնել իր ուղեծիր՝ իսկ Սիրիայում թուրքական ցամաքային ռազմարշավը կարծեք թե դրա նախանշաններից է, ապա Ռուսաստանին այլ բան չի մնա, քան իսկապես հաշտվել իրականության հետ, ինչը նաև ենթադրելու է մրցակցություն Թուրքիայի հետ: Մրցակցություն այն իմաստով, որ ռուսները ոչ թե կդադարեցնեն ռուս-թուրքական հաշտության գործընթացը, այլ այդ գործընթացով հանդերձ կսկսեն Արևմուտքի հետ պայմանավորվելու փորձերը՝ Կովկասում Թուրքիայի փոխարեն Արևմուտքի «տեղապահը» լինելու համար: Ակնհայտ է, որ Անկարան ձգտելու է դա անել, թե անկարող եղավ դիմադրել Արևմուտքին և դուրս գալ նրա խաղից՝ մինչև վերջ շարունակելով սեփական խաղը: Էրդողանը «հնազանդության» դիմաց կփորձի ստանալ Կովկասի «մենեջերությունը»: Դրա ստանալու շանսերը բավական քիչ են, թեև չբացառված: Իհարկե դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Անկարան առանց նախապայմանի գնա Հայաստանի հետ հարաբերության կարգավորման:

Բոլոր դեպքերում, եթե անգամ Անկարան կարողանա Արևմուտքից անկախ խաղալ, դա կնշանակի, որ բավական ուժեղ է և Ռուսաստանը կամ ստիպված կլինի ի վերջո հայտնվել թուրքական ազդեցության տակ՝ ինչը Հայաստանի համար կլինի ուղղակի աղետալի, կամ այդ ազդեցությանը դիմագրավել միայն Արևմուտքի օգնությամբ, ինչի դիմաց Մոսկվան ստիպված կլինի Կովկասում խաղալ խաղի արևմտյան կանոններով: Դա Հայաստանի համար կարող է ունենալ շահեկան հեռանկար, եթե իհարկե Հայաստանի իշխանությունը ունակ լինի գոնե այդ դեպքում ուղիղ և լիարժեք հարաբերություն հաստատել Արևմուտքի հետ և չմնալ միայն այն հույսին, որ Արևմուտքը կսանձի թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում