Կանադացի ինժեներ Չարլզ Բոմբարդյեն համարում է, որ շուտով դրոնները կարևոր տեղ կգրվեն քաղաքացիների կյանքում: Այդ պատճառով արդեն անհրաժեշտ է շրջակա միջավայրը նախագծել նոր գործառույթի համար, հայտնում է newsyou.info-ն:
Նրա Drone Tower գաղափարը յուրաքանչյուր բնակարան ապահովում է վայրէջքի տարածքով: Այդպիսի լայն վեցանկյուն պատշգամբները միաժամանակ կլինեն հանգստի տեղ և կփոխարինեն փոստարկղերին: Amazon-ը և Google-ը արդեն թեստավորում են ղեկավարվող դրոններով ապրանքների առաքումը:
Բոմբարդյեն պնդում է, որ նոր քաղաքային դրոնների մշակման համար անհրաժեշտ կլինի 5-15 տարի, իսկ քաղաքային թռիչքների կանոնների և օրենքների կազմումը կարող է տևել մինչև 25 տարի: