Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա» հանդիպումը:
«Նուեվո Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիներին հաջողվեց նվազագույն՝ 0:1 հաշվով հաղթանակ տոնել բասկերի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը խաղի 21-րդ րոպեին խփեց Իվան Ռակիտիչը:
«Ատլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա»՝ 0:1
Ռակիտիչ (21’)