Apple ընկերությունը պլանավորում է հատուկ Ճապոնիայի համար ներկայացնել iPhone-ի եզակի մոդել, հայտնում է ilenta.com-ը:
Այդ սարքի առանձնահատկությունն այն է, որ կունենա FeliCa հանրահայտ ճապոնական ծառայության հետ աշխատելու համար լրացուցիչ չիպ, որը նախատեսված է առանց հպումի վճարումներ կատարելու համար: Այդ ծառայությունը մշակել է Sony ընկերությունը: FeliCa-ի օգնությամբ մարդիկ կարողանում են վճարում կատարել հասարակական տրանսպորտում: Նրանք ավտոբուս մուտք գործելիս սմարթֆոնը կդնեն հատուկ սքաների վրա: