Գիտնականները պարզել են, որ ուտելուց հետո առանց շաքարի մաստակ ծամելը կարող է քայքայել ատամները: Այդ մասին հոդվածը հրապարակված է British Dental Journal պարբերականում:
Գիտնականները դիտարկել են շաքարի փոխարինիչների դերը կարիեսի առաջացման հարցում: Նրանք պարզել են, որ շաքարի փոխարինիչների խումբը՝ ներառյալ քսիլիտը և սորբիտը, կարող են նվազեցնել կարիեսի ռիսկը: Սակայն նրանք նաև ավելացնում են բերանում թթվայնության մակարդակը, որը քայքայում է ատամների էմալը: Հատկապես վտանգավոր են մրգային համով մաստակները: