Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի հրաժարվում միգրանտների արտաքսման վերաբերյալ իր խոսքերից, սակայն հանդես է գալիս այդ հարցի արդար և մարդկային մոտեցման կողմնակից, հայտարարել է Թրամփի քարոզարշավի մենեջեր Քելիեն Քոնուեյը: Այդ մասին հայտնում է CBS-ը:
«Նա ասել է, որ այդ 11 միլիոն միգրանտների արտաքսումը, եթե դա է իրական թիվը, պլանավորում է անցկացնել արդար և մարդկայնորեն: Դա նրա խոսքերն են: Նա նաև ասել է, որ չի ցանկանում մարդկանց վնաս պատճառել»,- ասել է Քոնուեյը:
Նա նաև նշել է, որ միլիարդատերը միգրանտներին կառաջարկի օրինականացնել երկրի տարածքում իրենց գտնվելը և կցանկանա հետևել, որ դա կատարվի արդարացի և արդյունավետ: