Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Լոիկ Ռեմին մարզական կարիերան կշարունակի անգլիական «Քրիսթալ Փալաս»-ում:
«Չելսի»-ն համաձայնության է եկել «Քրիսթալ Փալաս»-ի հետ Ռեմիի վարձակալության հարցում և ֆուտբոլիստն առաջիկա օրերի ընթացքում կմիանա իր նոր ակումբին:
Նշենք, որ Ռեմիի պայմանագիրը «Չելսի»-ի հետ նախատեսված է մինչ 2018 թվականի ամառը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռեմին չի մասնակցել «Չելսի»-ի ոչ մի պաշտոնական հանդիպման: