Երկրաֆիզիկոսների և սեյսմաբանների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ մոտակա 50 տարում Հյուսիսային Կալիֆոռնիայից մինչև Բրիտանական Կոլումբիա սպասվում է ուժեղ երկրաշարժ: Այդ մասին հայտնում է Marine Geology պարբերականը:
Գիտնականները պարզել են, որ Կասկադիայի գոտու հյուսիսային մասում, որը ձգվում է ԱՄՆ-ից Կանադա, երկրաշարժերը տեղի են ունենում ավելի հաճախ, քան համարվում էր ավելի վաղ:
Նրանց տվյալներով՝ երկրաշարժերի հավանականությունը ավելի մեծ է դուրս եկել Կասկադիայի հարավային մասում: