Էստոնիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցելու համար գրանցել է 3 թեկնածու, ինչը տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստում օգոստոսի 29-ին, հայտնում է TASS-ը:
«Բոլոր 3 թեկնածուները ծնունդով Էստոնիայի քաղաքացիներ են, նրանք հաստատել են նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց համաձայնությունը և կատարել են խորհրդարանի առնվազն 21 պատգամավորի աջակցություն ունենալու պահանջը»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Մելիս Էրիկը:
Գրանցված թեկնածուներն են Կենտրոնամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մայլիս Ռեպսը, արդարադատության նախկին կանցլեր Ալար Յիկսը և խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը: