Իտալական «Ֆիորենտինա»-ի պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է մարզական կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսի»-ում:
«Չելսի»-ի ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա օրերի ընթացքում պաշտոնական առաջարկով դիմել «Ֆիորենտինա»-ին՝ առաջարկելով Ալոնսոյի համար ճիշտ այնքան, որքան պահանջում է իտալական ակումբը՝ 25 միլիոն եվրո:
Նշենք, որ Մարկոս Ալոնսոյի պայմանագիրը «Ֆիորենտինա»-ի հետ նախատեսված է մինչ 2021 թվականի ամառը: