Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ներկա պահին իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 3%-ով, ինչի մասին վկայում են կիրակի օրը հրապարակված Morning Consult poll ընկերության անցկացրած նոր սոցիոլոգիական հարցման տվյալները, հայտնում է TASS-ը:
Օգոստոսի 24-26-ը անցկացված հարցումների համաձայն՝ Քլինթոնի օգտին են քվեարկել հարցվածների 43%-ը, իսկ Թրամփի օգտին` 40%-ը: Հարցվածների ևս 17%-ը չեն կողմնորոշվել իրեց որոշման հարցում: Մեկ շաբաթ առաջվա հարցումների համաձայն՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում էր 6%-ով, իսկ օգոստոսի սկզբին` 9%-ով: