Եթե տղամարդը ընդունակ չէ երեխաներ ունենալու, դա խոսում է նրա առողջական վիճակի վատ լինելու մասին, համարում են բժիշկները: Եթե տղամարդը տառապում է ազոոսպերմիա հիվանդությամբ (Azoospermia, անպտղություն սերմնահեղուկի բացակայության պատճառով), ապա նա ավելի հակված է քաղցկեղով հիվանդանալու, հայտնում է newsyou.info-ն:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ հիվանդությունը ունեցող տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով, քան մնացած բնակչությունը: