Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը դադարեցրել է բանակցությունները ֆրանսիական ՊՍԺ-ի հետ՝թիմի կիսապաշտպան Բլես Մատուիդիի տեղափոխության հարցով:
ՊՍԺ-ի և «Յուվենտուս»-ի ներկայացուցիչների միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները նշել են, որ Մատուիդին ծրագրում է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և չի հեռանա ակումբից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուս»-ը բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Մատեո Կովաշիչի տեղափոխության հարցով:
Հիշեցնենք, որ Բլես Մատուիդիին «Յուվենտուս»-ում դիտարկում էին որպես Պոլ Պոգբայի փոխարինող: