Ամերիկյան Southwest Airlines ընկերությանը պատկանող մարդատար Boeing 737-ի անձնակազմը հաջողությամբ իրականացրել է ինքնաթիռի վայրէջքը, որի շարժիչը թռիչքի ժամանակ սկսվել է քանդվել: Այդ մասին հաղորդվել է ավիաընկերության օդաչուների միավորման Twitter-ում:
«Լավագույն պաշտպանական սարքավորումը՝ դա պատրաստված օդաչուն է»,- ասված է թվիթում:
Sky News-ի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռում գտնվել է 99 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Ինքնաթիռը չվերթ է կատարել Նոր Օռլեանից (Լուիզիանա) Օռլանդո (Ֆլորիդա), սակայն անսարքության պատճառով որոշում է կայացվել այն իջեցնել Փենսակոլեում: Օդաչուների միության կողմից հրապարակված լուսանկարում երևում է, որ շարժիչներից մեկը գործնականում մաս-մաս է եղել: