Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Ամենամեծ մտահոգությունն այն է, որ հայկական կողմը չօգտագործվի սիրիական հակամարտության մեջ. Գևորգ Մելիքյան

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո:

Անդրադառնալով հարցերին, թե ինչու Թուրքիան գնաց Սիրիայի տարածք ռազմական ներխուժման, որոնք են Թուրքիայի իրական նպատակները և որն է վերջնպատակը, Գևորգ Մելիքյանը նշեց, որ Թուրքիայի հիմնական գլխացավանքը քրդերն են, որոնք գտնվում են Թուրքիայի և Սիրիայի տարածքում. «Քրդերը նպատակ ունեն վերացնել այն ընդհանուր սահմանագիծը, որ իրենց բաժանում է, և ունենալ ընդհանուր միություն: Թուրքերի հիմնական նպատակը այդ սահմանագիծը պահպանելն է ցանկացած միջոցով, այդ թվում նաև ռազմական: Թուրքերի և քրդերի միջև տարաձայնությունները ձգվում են արդեն տասնյակ տարիներ»:

Ըստ քաղաքագետի՝ կա նաև երկրորդ գործոնը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հստակ խնդիրը կա: Գևորգ Մելիքյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարում աջակցում է Թուրքիային, ռուսական կողմը ևս չեզոք դիրք գրավեց, հակադարձող հայտարարությամբ հանդես չեկավ, ընդհակառակը մտահոգություն արտահայտեց և ցույց տվեց, որ այս ժամանակահատվածում իր և Թուրքիայի շահերը և գործողությունների հիմնական ուղղությունները համընկում են:

«ԱՄՆ-ը համաձայնել է համագործակցել ռուսների և թուրքերի հետ այս գործողությունների ընթացքում և տարօրինակ է այն, որ իրանական կողմն էլ դեմ չէ այս համագործակցությանը»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Սիրիայում պատերազմ է բոլորը բոլորի դեմ. դժվար է այստեղ սև ու սպիտակի բաժանել և ասել, թե ով ում դեմ է, մի պահ մեկը մյուսի դեմ է, այնուհետև համագործակցում են: Գ. Մելիքյանի կարծիքով՝ տարածաշրջանային լարվածության ազդեցությունը կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջացնել, որը ցանկալի զարգացում չէ Հարավային Կովկասի համար:

«Հայաստանը պահել է չեզոքություն այս հարցում, լավ է, որ ռուսական կողմը ճնշում չի գործադրել և ստիպել, որ հայկական կողմը հանդես գա այս կամ այն կողմին դատապարտող հայտարարությամբ:
Հնարավոր չէ, որ այս լուրջ աշխարհաքաղքական ցնցումներն ազդեցություն չունենան Հայաստանի վրա»,- ընդգծեց քաղքագետը:

Նա նաև հավելեց, որ Թուրքիայի խնդիրը ոչ թե Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին գոհացնելն է, այլ իրավիճակից օգտվելը. «Լավ կլիներ, որ Հայաստանը սրանից դասեր քաղի: Քաղքականությունը ամեն վայրկյան դինամիկ զարգացող երևույթ է, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինես քո դրոշը խփել այնտեղ, որտեղ ազատ տեղ կա»:

Մանրաասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում