Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի՝ «Նապոլի» հնարավոր վերադարձի մասին:
«Ես Կավանիի երկրպագուն եմ: Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով բազմաթիվ գոլեր է խփել «Նապոլի»-ի կազմում:
Կարծում եմ՝ նրա տրանսֆերը գնելը դժվար կլինի մեզ համար: Բացի այդ, նա 29 տարեկան է, իսկ մեզ երիտասարդ ֆուտբոլիստներ են հարկավոր», – ասել է Դա Լաուրենտիսը: