Թուրքիան ակնկալում է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառելու մասին ՄԱԿ-ի առաքելության և քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցից հետո միջոցներ կձեռնարկվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ, հայտնում է Hurriyet-ը:
«Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանությունները շարունակում են չմտածված ձևով քիմիական զենք կիրառել մինչև հիմա, Թուրքիա սպասում է, որ կառավարող ռեժիմի նկատմամբ՝ ով հանդիասանում է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի մասնակից, կձեռնարկվեն քայլեր, որպեսզի նա պատասխանատվույան ենթարկվի անհրաժեշտ պատժամիջոցների միջոցով, որոնք նախատեսված են նմանատիպ հանցագործությունների համար»,- մեջբերել է պարբերականը Թուրքիայի արտգործնախարարության օգոստոսի 27-ի հայտարարությունը: