Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը խոսել է իսպանական «Սևիլյա»-ի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզիին Անգլիայի հավաքական հրավիրելու հնարավորության մասին:
«Մենք ցանկանում էինք Նզոնզիին Անգլիայի հավաքական հրավիրել, սակայն դա անհնարին է:
2009 թվականին նա Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում ընկերական հանդիպման է մասնակցել, ինչն անհնար է դարձնում նրա՝ Անգլիայի հավաքական տեղափոխությունը:
Իհարկե, մենք կցանկանայինք նման կիսապաշտպան ունենալ մեր թիմում, սակայն դա հնարավոր չէ», -ասել է Էլարդայսը: