Եվրոպայում ճանապարհորդելու ընթացքում 2 ամերիկացի զինվորական մոլորվել են: Ինչպես գրում է գերմանական Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը՝ նրանք նպատակակետից հեռացել են 600 կմ-ով՝ Լիխտեյնշտեյնի փոխարեն հայտնվելով Սաքսոնիայում: Զինվորականները դիմել են խանութի վաճառողի օգնությանը, ով էլ նրանց օգնել է ընտրելու հարկավոր գնացքը:
Նրանց սխալի պատճառը եղել է Լիխտենշտեյնի դքսությունների և քաղաքի անվանումների նմանությունը: Գերմաներենում դրանք տարբերվում են մեկ տառով: