Լիբիայի Սիրտ քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակման ընթացքում զոհվել է առնվազն 18 և վիրավորվել 120 լիբիացի զինվորական, հայտնում է France Presse գործակալությունը` վկայակոչելով բժշկական աղբյուրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի զինվորականները սկսել են Սիրտում հարձակումը ԴԱԻՇ-ի վերջին դիրքերի վրա: Հաղորդվում է, որ օգոստոս ամսից նրանց վերահսկողության տակ է գտնվում արդեն քաղաքի 70%-ը:
Լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:
ԴԱԻՇ-ի զինյալները գրավել են Սիրտ քաղաքը և Լիբիայի միջերկրածովյան ափի մի մասը 2015 թվականին: