Լոնդոնի «Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Ջոն Թերին այլևս հանդես չի գա Անգլիայի ազգային հավաքականի կազմում:
Անգլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը վերջին շրջանում բանակցություններ է վարել 35-ամյա Թերիի հետ՝ փորձելով համոզել վերջինիս վերադառնալ հավաքական, սակայն Թերին բացասական պատասխան է տվել Էլարդայսին:
Հիշեցնենք, որ Ջոն Թերին Անգլիայի ազգային հավաքականից հեռացել էր 2012 թվականին: