Չեխիայում ցուցադրական թռիչքի ժամանակ իրար են բախվել 2 ուլտրաթեթև սպորտային ինքնաթիռ, հայտնում է TASS-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչի հայտարարությանը:
«Զոհվել է դրանցից մեկի 65-ամյա օդաչուն: 2 տղամարդ, որոնք գտնվել են երկրորդ ինքնաթիռի օդաչուների խցիկում, ստացել են լուրջ վնասվածքներ»,- ասել է նա:
Բացի դրանից՝ Յինգլավա քաղաքի մոտ կործանվել է ճախրասավառնակ, որի արդյունքում նույնպես զոհվել է օդաչուն:
Երկու պատահարների պատճառները պարզաբանվում են: