Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 1 ամսվա ընթացքում:
Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Հալ Սիթի»-ի հետ խաղում Ֆելայինին ծնկի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար բելգիացի ֆուտբոլիստից կպահանջվի նվազագույնը 1 ամիս:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 0:1 հաշվով հաղթանակ է տոնել «Հալ Սիթի»-ի հետ խաղում: