Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն ունեցել է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
«Եվրոպայի առաջնության ընթացքում մենք բանակցություններ չենք վարել: Եզրափակչում պարտություն կրելուց հետո Պոգբան քննարկեց Մոուրինյոյի առաջարկը և որոշեց ընդունել այն:
Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու ցանկություն ուներ նաև Զիդանը», – ասել է Ռայոլան: