Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոն խոսել է իր սաների մարզավիճակի և Իսպանիայի առաջնությունում գրանցած արդյունքների մասին:
«Մենք պետք է հանգստություն պահպանենք: Չպետք է հիասթափվենք նրանից, որ չկարողանանք գոլեր խփել: Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել, որպեսզի հաջողությունների հասնենք:
Գոհ եմ իմ սաների խաղից: Խաղադաշտում կան որոշ թերություններ, սակայն դրանց շտկումը ժամանակի խնդիր է», – ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Ատլետիկո»-ն 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց Պրեմիերայի նորեկ «Լեգանես»-ի հետ: