Շոտլանդիայի ոստիկանությունը Գլազգոյի օդանավակայանում ձերբակալել է United Airlines ընկերության երկու օդաչուների, ովքեր հարբած վիճակում փորձել են թռիչք կատարել ԱՄՆ, հայտնում է Daily Record-ը:
Ոստիկանություն են կանչել այն ժամանակ, երբ օդաչուները անսթափ վիճակում փորձել են անցնել նախաթռիչքային ստուգում: Նրանք օդաչուներին ուղեկցել են ոստիկանության տեղի բաժանմունք:
United Airlines-ի ներկայացուցիչը հայտնել է, որ երկու օդաչուներն էլ հեռացվել են աշխատանքից և ավիաընկերությունը համագործակցում է հետաքննության հետ:
Դեպքի արդյունքում ավիաընկերության չվերթը կատարվել է 10 ժամ ուշացումով, որի ժամանակ ուղևորները բողոքել են երկար սպասելուց և համարյա չլուսավորված շենքից, նշում է Daily Mail-ը: