Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Տեո Ուոլկոտի մարզավիճակի մասին:
«Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես հայտարարել էի, որ այս տարի մենք այլ Ուոլկոտ ենք տեսնելու: Եթե նա շարունակի նախալ նման տեմպով և մոտիվացիայով, ապա մեծ հաջողությունների կհասնի:
Ուոլկոտը խելացի ֆուտբոլիստ է, նա ճիշտ ճանապարհի վրա է», – ասել է Վենգերը:
Նշենք, որ Պրեմիեր լիգայի առաջին 3 տուրերից հետո Ուոլկոտի ակտիվում կա 1 խփած գնդակ: