Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Բերնլի»-ի հետ հանդիպման ավարտից հետո կիսվել է տպավորություններով:
«Մեզ համար շատ կարևոր էր գոլ բաց չթողնելը: Մարզիչը հանդիպման մեկնարկից առաջ ասաց, որ մենք վերջին 13 խաղերից յուրաքանչյուրում նվազագույնը 1 գոլ ընդունել ենք սեփական դարպասը: Մենք կատարեցինք մեր առջև դրված առաջադրանքը:
Անտոնիո Կոնտեն մեզ վստահություն է հաղորդել: Ավելի քան համոզված եմ, որ այս մրցաշրջանում մենք լուրջ հաջողությունների ենք հասնելու», – ասել է Ազարը:
Նշենք, որ «Չելսի»-ն հաղթանակ է տոնել «Բերնլի»-ի նկատմամբ 3:0 հաշվով: