Իսպանական «Սևիլյա»-ի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին հայտնվել է Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում:
Իտալական ակումբը Նզոնզիին դիտարկում է որպես Պոլ Պոգբայի փոխարինող և պատրաստվում է պաշտոնական առաջարկ կատարել «Սևիլյա»-ին:
Նշենք, որ Նզոնզիի ծառայություններով հետաքրքրվում է նաև Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ը:
Հիշեցնենք, որ Սթիվեն Նզոնզին «Վեսթ Հեմ»-ից «Սևիլյա» տեղափոխվեց 2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: