Ալկոհոլը հայտնի միզամուղ միջոց է, ընդ որում ջուրը հեռանում է ոչ միայն մարմնից, այլ նաև բերանի խոռոչից՝ խախտելով թքարտադրությունը: Քանի որ թուքը պարունակում է ֆերմենտներ, որոնք քայքայում և լվանում վնասակար բակտերիաները, ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է բերանի չորության և վատ հոտի, հայտնում է newsyou.info-ն:
Ինչ վերաբերվում է անանուխի կոնֆետներին, ապա դրանք խորացնում են իրավիճակը՝ շնչառությունը թարմացնելով միայն կարճ ժամանակով: Դրանց մեծամասնությունը պարունակում է շաքար, որը հիանալի սնունդ է բակտերիաների համար:
Երբ մարդը պարբերաբար օգտագործում է միս, օրգանիզմը ավելի շատ սպիտակուց է ստանում, քան հարկավոր է: Մսի սպիտակուցը օրգանիզմում պետք սկզբում տրոհվի, ապա յուրացվի, որի հետևանքով առաջանում է ամիակ: Դրա հոտը դուրս է գալիս մարդու բերանից:
Չրերը իրենց հերթին պարունակում են շաքար և բակտերիաների որոշ քանակություն: Դրանք մնում են ատամների միջև: Բժիշկները խորհուրդ են տալիս չիր ուտելուց հետո ատամները մաքրել ատամի թելով: