Թուրքական օդուժը Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել քրդերի դիրքերին, 25 ապստամբներ ոչնչացվել են, տեղեկացնում է CNN Turk-ը:
«Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ օդուժի իրականացրած հարվածների հետևանքով ոչնչացվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ ՔԱԿ-ի և քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության՝ PYD-ի 25 անդամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: