Հուլիսյան իրադարձություններից հետո, երբ հասարակության մի զգալի հատված մերժեց ընտրական գործընթացը՝ ապստամբությունը համարելով իշխանափոխության հիմնական միջոց, այնուամենայնիվ, առաջիկա ՏԻՄ ընտրությունները էական անդրադարձ կունենա՞ն մինչև 2017-ի ընտրությունները. «Առաջին լրատվականի»- ի հետ զրույցում պատասխանեով այս հարցին՝ Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը նշեց. «Չեմ կարծում, որ ՏԻՄ ընտրությունները էականորեն ազդեցություն կունենան, բայց չեմ բացառում, որ հնարավոր է լինեն հետաքրքիր զարգացումներ»:
Նրա կարծիքով՝ Հայաստանում ընտրակեղծիքների ճկուն համակարգ է ստեղված, որին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Վ. Խաչատրյանի խոսքով՝ ընտրական համակարգի բարեփոխման մի ճանապարհ կա միայն. հասարակությունը պետք է փոխվի: «Հասարակության ներսում պետք է տիրապետի այն համոզումը, որ ընտրություններով իշխանության փոփոխությունը երաշխավորում է զարգացում, ընտրությունները կեղծելով և վերարտադրվելով երաշխավորվում է հետընթաց և լճացում, որի ականատեսն ենք վերջին 25 տարիներին»:
Եթե հասարակության մեծամասնությունը չհանդուրժի կեղծիքները, Վ. Խաչատրյանի համոզմամբ, դրանք չեն կարող որակ կազմել. «Եթե մենք տեսնում ենք, որ իշխանության բռնազավթում է տեղի ունեցել, ապա այդ երևույթից ազատվելու համար միակ ճանապարհը միավերվելն է, ոչ թե առանձին-առանձին պայքարելը»:
««Սասնա ծռեր»- ը զենքով չէին պայքարում, ուղղակի նրանք ծայրահեղ, ճարահատյալ քայլի էին դիմել: Նրանց պահանջները օբյեկտիվ էին, բայց ապստամբությունը հաջողվում է, եթե մեծաքանակ մասնակցություն է ապահովվում: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ եթե համացանցին էիր հետևում, թվում էր, թե Երևանում հեղափոխություն է, իսկ երբ դուրս էիր գալիս և շրջում կենտրոնով, կարծես թե ոչինչ էլ տեղի չէր ունենում»:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ տեսնում ենք մեր պետությունում, սրա վերջը ապստամբությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում: