Համաներումով իշխանությունը փորձում է փրկել արատավոր դեմքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ նկատելով, որ «Հայաստանյան իշխանություններն այնքան են արատավորել իրենց դեմքը, իմիջը և միջազգային հանրության առջև, և սեփական ժողովրդի առաջ, որ այն փրկել հնարավոր չէ, բայց քաղբանտարկյալների ազատ արձակմամբ իշխանությունը իր ուսերի բեռնված ծանրությունը կարող է թեթևացնել»:
Իրավապաշտպանը չի բացառում, որ հնարավոր համաներմամբ կարող են ազատ արձակվել Շանթը և ընկերները: